ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Այսօր՝ հուլիսի 16-ին, ժամը 16։20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 52-րդ կմ հատվածում բախվել են Toyota և ЗИЛ 130 մակնիշների ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգու տեղափոխել են Թալինի բժշկական կենտրոն, որտեղ տուժածներից մեկը նույնպես մահացել է։
Փրկարարները, ճանապարհային ոստիկաններն ու նշված հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներ կատարող բանվորները Toyota-ի միջից դուրս են բերել մահացածին և վիրավորներին։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների, վիրավորների ինքնությունը։