Ողբերգական ավտովթար Արագածոտնում. 20–ամյա երիտասարդը տեղում մահացել է

23–ամյա վարորդին մարմնական վնասվածքներով տեղափոխել են Թալինի բժշկական կենտրոն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. Արագածոտնի մարզում այսօր տեղի ունեցած ավտովթարը 20–ամյա երիտասարդի մահվան պատճառ է դարձել։

Վանաձորում ավտոբուսն ընկել է փոսը

Ինչպես տեղեկացնում է  Shamsyan.com–ը, ժամը 01:40-ի սահմաններում Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղի բնակիչ, 23-ամյա Արշակ Ավոյանը իր վարած Mercedes մակնիշի 55 ZO 455 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 62-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել նոր կառուցվող ճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշներին և կողաշրջվել:

Վթարի հետևանքով վարորդ Ա. Ավոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թալինի բժշկական կենտրոն, իսկ ուղևոր՝ վարորդի համագյուղացի, 20-ամյա Արամ Հովհաննիսյանը տեղում մահացել է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: