ԱԻՆ–ում ծառայողական ավտոմեքենաներն օգտագործում են անձնական նպատակներով

Նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Հրաչյա Ռոստոմյանը խոստացել է խիստ միջոցների դիմել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. ԱԻՆ–ում ծառայողական ավտոմեքենաներն օգտագործում են անձնական նպատակներով։ ԱԻՆ պաշտոնական հաղորդագրության համաձայն` այս խնդրին այսօր Արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացած խորհրդակցության ժամանակ անդրադարձել է նախարար Հրաչյա Ռոստոմյանը:

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը կզբաղվի նաև ԱԻՆ–ով

Նա հրահանգել է խստիվ հետևել, որպեսզի օպերատիվ ու ծառայողական նպատակներով հատկացված ավտոմեքենաները չօգտագործվեն անձնական նպատակներով:

«Նախարարությունում արտոնյալ մարդիկ չկան: Որևէ խախտում նկատելու դեպքում կդիմեմ խիստ միջոցների»,- ասել է Ռոստոմյանը:

Նա ՓԾ տնօրենին հանձնարարել է խստացնել նյութատեխնիկական ապահովման հարցերի և առկա ռեսուրսների նպատակային օգտագործման վերահսկողությունը։