«Զահլա տարան Կիրկորովով»․ Ստոցկայան ցույց է տվել հայից ունեցած աղջկան և որդուն

Երգչուհին երկար ժամանակ չէր հանրայնացնում դստեր՝ Վերայի որևէ լուսանկար. վերջապես սոցցանցերում Ստոցկայայի բաժանորդները հնարավորություն են ունեցել տնտղել նրա դստերը և որդուն։
Sputnik

  ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի — Sputnik. Հայտնի ռուս երգչուհի Անաստասիա Ստոցկայան հանրայնացրել է իր երեխաների լուսանկարները։ Նա երկար ժամանակ թաքցնում էր դստեր դեմքը, և, վերջապես, օգտատերերը հնարավորություն են ստացել լավ զննել աղջկան։

«Անսովոր երջանկություն է տեսնել, թե ինչպես են երեխաները մեծանում, ինչպես են զարգանում նրանց փոխհարաբերությունները, ինչպես են սիրում միմյանց։ Ինչպես է եղբայրը գրկում, համբուրում, պաշտպանում քրոջը, խաղում նրա հետ, կարոտում նրան, իսկ քույրը վազում է նրա մոտ, պարզում ձեռքերը․․․Գերագույնհաճույքմոր համար», — լուսանկարի տակ գրել է երգչուհին։

 

Հրապարակումն արագ հավանումներ է ստանում և բազմաթիվ մեկնաբանությունների արժանանում։

 

«Երևում է, որ քույրը ջրի կաթիլի պես նամն է եղբորը։ Ամեն դեպքում մի հորից են, թե չէ բոլորը ձեզ արդեն ձանձրացրել են Կիրկորովով», — գրել է մի օգտատեր։

 

Դեռ ծննդաբերելուց առաջ Անաստասիան և նրա ամուսինը՝ հայ գործարար Սերգեյը, որոշել էին աղջկան Վերա անվանել՝ ի պատիվ երգչուհու և նրա ամուսնու տատիկների։