Ոչ ոք չգիտեր՝ հետ կգա նա արդյոք․ ինչո՞ւ է Ալեքսիս Օհանյանը վախեցել կնոջ կյանքի համար

Սերենա Ուիլյամսի ամուսինը հայտարարել է, որ վախեցել է թենիսիստուհու կյանքի համար դստեր ծննդից հետո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի — Sputnik. Ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանը վախեցել է, որ իր կինը՝ աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը, չի փրկվի դստեր ծննդաբերությունից հետո։

«Աղջկաս լույս աշխարհ գալուց մի քանի օր հետո ես համբուրեցի կնոջս վիրահատությունից առաջ. ոչ ոք չգիտեր՝ կվերադառնա արդյո՞ք նա մեզ մոտ։ Մենք ուզում էինք, որ նա փրկվի, և 10 ամիս անց նա խաղում էր Ուիմբլդոնի եզրափակչում», — գրել է Օհանյանը Instagram-ի իր էջում։

 

Նշենք, որ Ալեքսիս Օհանյանն ու նրա կինը` «Մեծ սաղավարտ» մրցաշարի 23-ակի հաղթող Սերենա Ուիլյամսը, ծնող են դարձել 2017թ-ի սեպտեմբերի 1-ին. Ֆլորիդայի հիվանդանոցներից մեկում 3 090 գրամ քաշով ծնվել է նրանց գեղեցկուհի դուստրը` Օլիմպիան։

Երեխայի ծնվելուց հետո նա վերադարձել է թենիս։ Շաբաթ օրը Սերենան պարտվել է գերմանուհի Անգելիկա Քերբերին Ուիմբլդոնի մրցաշարի եզրափակիչ խաղում։