Ջրամատակարարում, աղբահանություն, հասարակական տրանսպորտ. Փաշինյանի մոտեցումը` խնդիրներին

Մանավանդ շոգ ամռանը սրվող այս խնդիրները չէին կարող շրջանցվել վարչապետի ֆեյսբուքյան հարցուպատասխանի ժամանակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի — Sputnik. Անդրադառնալով հանրությանը մատուցվող այս ծառայությունների անբավարար լինելու թեմայով հարցերին` վարչապետը միանշանակ ֆիքսեց, որ աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք»–ի ու ջրամատակարարմամբ զբաղվող «Վեոլիա ջրի» գործունեությունից «այդքան էլ գոհ չենք»:

Կադրային բանկ` կադրային հեղափոխության համար, համակարգը կֆիլտրի լավագույններին. ՀՀ վարչապետ

Փաշինյանը շեշտեց, որ ընկերությունները սա պետք է հասկանան, իսկ քաղաքային տրանսպորտի հարցը պետք է լինի Երևանի ապագա քաղաքապետի ուշադրության կենտրոնում:

«Անկեղծ ասած ջրամատակարարման թեմայով մի քանի անգամ զբաղվելու առիթ ունեցել եմ և մի քանի անգամ ահազանգերի հիման վրա հանձնարարական եմ տվել, որ զբաղվեն այդ խնդրով: Տեղյակ եմ, որ Երևանում և մարզերում ջրամատակարարման լուրջ խնդիրներ կան:

«Վեոլիա ջուրը» փորձում է հավաստիացնել, որ այդ խնդիրները, մասնավորապես, Երևանում հաղթահարվել են, բայց ես տեղյակ եմ, որ այդպես չէ»,–նշեց վարչապետը:

Նա տեղեկացրեց, որ հանդիպում է ունեցել այդ ընկերության տարածաշրջանային տնօրենի հետ. «Բավականին լուրջ խոսակցություն եղավ, և ես ասացի, որ բազմաթիվ վերապահումներ ունենք իրենց գործունեության վերաբերյալ, և ես հույս եմ հայտնել, որ ընկերությունը կվերանայի իր գործունեությունը»,-ասաց Փաշինյանը, հավելելով, որ կասկածի տեղիք  է տալիս նաև այն փաստը, որ մատակարարվող ջրի ծավալում կորստի չափերը մեծ են:

Ֆուտբոլում փոփոխություններ պետք են և դրանք պիտի ստանձնի ՀՖՖ-ն. Փաշինյան

Ըստ վարչապետի` դա պայմանավորում են վատ վիճակում գտնվող համակարգի հետ, բայց ինքը նաև համաձայն է մամուլում և հանրության շրջանում շրջանառվող այն տեսակետին, որ այստեղ կարող են կոռուպցիոն ռիսկեր լինել. «Հիմա այս տարի ջրամատակարարման խնդիրը կապում են պոմպակայանի վթարի հետ և այլն, խոսվում է  ամառվա տապի մասին, բայց Հայաստանում և ոչ միայն Հայաստանում, ամառվա տապն ու ձյունը գալիս են «անսպասելի»:

Հասարակական տրանսպորտի խնդրի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ «հուսահատության գազելները» Երևանում, ցավոք, շարունակում են գործել, և դա Երևանի նոր քաղաքապետի ուշադրության կենտրոնում պետք է լինի, և, իհարկե, մարզային տրանսպորտային ցանցը նորացնելու ծրագիր է մշակվում կառավարությունում, ընթացքի մեջ են միասնական երթուղային ցանց ներդնելու աշխատանքները: