«Հիփոթեք, բայց ոչ ճգնաժամի միջոցով». Փաշինյանը պատասխանել է քաղաքացիների դժգոհությանը

Վարչապետի ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդարադարձ է եղել հիփոթեքի պայմաններին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի — Sputnik. Մեծ խնդիր ունենք բանկային համակարգի հետ. պատասխանելով ֆեյսբուքյան օգտատերերի` հիփոթեքային վարկավորման մասին հարցերին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ջրամատակարարում, աղբահանություն, հասարակական տրանսպորտ. Փաշինյանի մոտեցումը` խնդիրներին

Նրա խոսքով« ՀՀ նոր կառավարությունը նոր հիփոթեքային ծրագրի շրջանակներում աշխատում է վարկի տոկոսը նվազեցնելու ուղղությամբ: Ինչ վերաբերում է հիփոթեքային կանխավճարի տոկոսադրույքի չափազանց բարձր լինելուն, Փաշինյանը նշեց, որ կանխավճարը կարևոր երաշխիք է, որ մարդը հիփոթեքային վարկը մարի: Այլապես վարկի մարման գումարը մոտենում է բնակարան վարձակալելու գումարին և եթե վարկառուն, ինչ–ինչ հանգամանքների բերումով հրաժարվի գնած տնից, ինքն իրեն ներքուտս արդարացնելով, թե համարենք տուն էի վարձել, բանկը խնդրի առաջ է կանգնում։

ՀՀ վարչապետը հիշեցրեց, որ 2008թ-ի մեծ ճգնաժամը սկսվեց հենց նմանատիպ հիփոթեքային վարկերից: