Իլհամ Ալիևի նախկին փեսան ամուսնացել է «Միսս Մորդովիայի» հետ․ տեսանյութ

Սա և՛ Էմինի, և՛ Ալյոնայի երկրորդ ամուսնությունն է. նրանք երեք երեխա ունեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի — Sputnik. Իլհամ Ալիևի նախկին փեսան՝ 38-ամյա երգիչ և գործարար Էմին Աղալարովն ամուսնացել է 30-ամյա ռուս մոդել Ալյոնա Գավրիլովայի հետ։

 

Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ հարսանիքը հուլիսի 14-ին էր` ընկերների և ծանոթների նեղ շրջապատում. հրավիրվել են եղել միայն ընտրյալներ։ Սակայն դա չի խանգարել կազմակերպել բոլոր չափանիշներով շքեղ հանդիսություն։

 

Հարսանիքը մերձմոսկովյան Agalarov Estate ակումբում է եղել։ Այն պատկանում է Աղալարովների ընտանիքին։ Համալիրը մեկ օրով վերածվել է ծաղկապատ սպիտակ ամրոցի։ Հյուրերի շարքում եղել են Վալերի Մելաձեն, Զառան, Վադիմ Վեռնիկը, Դենիս Կլյավերը, Յուլյա Շարապովան և ուրիշներ։

 

Նորապսակներին և հյուրերին զվարճացրել է երգիչ Վլադիմիր Կուզմինը՝ միջոցառման հանդիսավարը, որի արվեստին Էմինն ու Ալյոնան մանկությունից սիրահարված են եղել։

 

Հատուկ այդ տոնի համար կազմակերպիչները գոլֆ ակումբի տարածքում տեղադրել են հսկայական կիսաթափանցիկ վրան։ Հենց դրա ներսում էլ անցել է շքեղ խնջույքը։ Կառուցված է եղել նաև բեմ, որի վրա ելույթ են ունեցել աստղերը։

Երգչի և «Միսս Մորդովիա 2004»-ի սիրավեպի մասին հայտնի է դարձել 2016թ-ին, երբ Էմինը և Ալյոնան միասին հայտնվել են բարձրաշխարհիկ մի միջոցառման։