Գերեվարված հայ երիտասարդին գյուղում վերջին անգամ գիշերը ջուր խմելիս են տեսել

Նոր մանրամասներ հայ–ադրբեջանական սահմանը անցած 34–ամյա Կարեն Ղազարյանի մասին
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի — Sputnik.  Ղազարյանին վերջին անգամ ընտանիքի անդամները տեսելը գիշերը, 02։30–ի շրջանում, երբ նա իջել է ջուր խմելու։ Այս մասին  Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Բերդավանի համայնքապետ Սմբատ Մուղդուսյանը։Ըստ համայնքապետի` Ղազարյանի մոտ տարօրինակություններ դպրոցում սովորելու տարիներին չեն դրսևորվել։

Ադրբեջանական հերթական բանսարկությու՞նը. ՀՀ ՊՆ–ն և Ոստիկանությունը հերքում են

Դրանք ի հայտ են եկել ավելի հասուն տարիքում, երբ նա բուհական ուսումն ավարտելուց հետո վերադարձել է հայրենի գյուղ։ Թե ինչպես է Կարենը հատել հայ–ադրբեջանական սահմանի` իր հայրենի գյուղին հարող հատվածը, համայնքապետը դժվարացավ մեկնաբանել։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան  ադրբեջանական կողմը հայտարարություն է տարածել, թե «հայկական դիվերսիոն ներխուժում է կանխել Ղազախի հատվածում»։ Ըստ դրա` գերվել է  «դիվերսիոն խմբի» անդամներից մեկը` 1984 թվականին ծնված Կարեն Ղազարյանը։

Դիվերսիոն ներխուժման փաստը հերքել է ՀՀ Պաշտպանության նախարարությունը, իսկ Կարեն Ղազարյանի` զինվորական ծառայության հետ առնչություն չունենալը, առողջական խնդիրներ ունենալն ու 2013 թվականից  համապատասխան բուժհաստատությունում հաշվառված լինելը փաստել է ՀՀ Ոստիկանությունը։