Խելահեղ շոգ. ահա թե ինչից են հիմա բողոքում Հայաստանի բնակիչները։ Օդի ջերմաստիճանը տատանվում է +40-ի սահմանում։
Երևանի մի շարք շրջաններում և Հայաստանի մարզերում ջրամատակարարման խափանումներ են նկատվում, ինչն ավելի է բարդացնում իրավիճակը։ Նման պայմաններում աննկարագրելի շոգն անտանելի է դառնում…
Անհուսալի թվացող իրավիճակից փրկվելու հույսը դառնում է… ձմերուկը։ Չինացի վարպետների հմուտ ձեռքերում հայտնված այս հատապտուղը կարողանում է թեթևացնել շոգից տուժածների վիճակը։
Պարզապես պետք է անել այն, ինչ անում է տեսանյութի հերոսը։