Հայաստանի նոր իշխանությունները փակե՞լ են հակառուսական էջը. ԱԱԽ քարտուղարի հարցազրույցը

Հայաստանը ոչ միայն կշարունակի զենք գնել Ռուսաստանից, այլ նաև ցանկանում է զարգացնել համագործակցությունը ռազմական արդյունաբերության ոլորտում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի — Sputnik. Եթե ռուս գործընկերների մոտ մտահոգություն է եղել, այն հաջողվել է գրեթե ամբողջությամբ չեզոքացնել։ Այդ մասին Հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը։

Հայաստանի անվտանգության համակարգը շատ առումներով կապված է Ռուսաստանի հետ. ԱԱԽ քարտուղար

Նա հավելել է` պետք է խոստովանել, որ սկզբից վստահությունը ցածր էր, բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Սոչի և Մոսկվա օգնել է ցրել հնարավոր կասկածները։

Հայաստանի նոր իշխանությունները նախկինում հետևողաբար հանդես են եկել որպես Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ մերձենալու հակառակորդներ. փակվա՞ծ է այդ էջը։ Այս հարցին Գրիգորյանը պատասխանել է. «Նոր կառավարությունը չի արել և չի անում հակառուսական հայտարարություններ։ Մենք ձգտում ենք ուժեղացնել մեր երկիրը։ Իսկ ուժեղ դաշնակից ունենալը բխում է նաև Ռուսաստանի շահերից»։

«Հայաստանը կշարունակի զենք գնել Ռուսաստանից, այդ թվում՝ նոր սպառազինություններ։ Բայց ամեն ինչ դրանով չի սահմանափակվի։ Մենք առաջարկեցինք ռուս գործընկերներին զարգացնել ռազմաարդյունաբերական համագործակցությունը։ Դրա համար պետք է զարգացնել պաշտպանական ենթակառուցվածքի բոլոր օղակները։ Համագործակցությունը կշարունակվի, դա միանշանակ է», — ասել է Գրիգորյանը։

Պատրուշևն ասել է` ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում ինչ դիրքորոշում ունի Մոսկվան

Երկու երկրների, նույնիսկ դաշնակիցների միջև հարաբերություններում անխուսափելի են փոխադարձ հարցերը, երբեմն էլ թյուրըմբռնումը։ Բայց փոխըմբռնումը լիովին հնարավոր է, եթե երկու կողմերը հարգեն դաշնակցային հարաբերությունները և հավատարիմ լինեն դրանց, եզրափակել է ԱԱԽ քարտուղարը։
Հիշեցնենք, որ վերջերս Գրիգորյանը Մոսկվայում հանդիպել է ռուս գործընկեր Նիկոլայ Պատրուշևի հետ։