Կատարն ու Հայաստանը գործակցության մեծ ներուժ ունեն. Սարգսյանն ու Ալ Թանին հանդիպել են

Շարունակվում է նախագահ Արմեն Սարգսյանի այցը Ռուսաստանի դաշնություն
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի — Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ:

Զրույցի ընթացքում Հայաստանի նախագահն ու Կատարի էմիրը քննարկել են Հայաստանում ներդրումային ծրագրեր իրագործելու հնարավորությունները։

Նախագահը ներկա է եղել Ֆուտբոլի ԱԱ ավարտին նվիրված գալա–համերգին. լուսանկարներ

Նախագահը ներկայացրել է Հայաստանի մրցակցային առավելությունները, ներդրումներ կատարելու գրավչությունն ու բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ քայլերը։

Զրուցակիցներն ընդգծել են` նորագույն տեխնոլոգիաների ոլորտում, որը Կատարի համար հատուկ հետաքրքրություն է ներկայացնում, կան համագործակցության մեծ հեռանկարներ։

Զրուցակիցները համակարծիք են եղել նաև, որ երկու երկրները գործակցության մեծ ներուժ ունեն նաեւ գյուղատնտեսության եւ զբոսաշրջության ոլորտներում։