Վրաստանում 15 հոգով դաժանաբար սպանել են երիտասարդ հային. տեսանյութ

Վրաստանի մայրաքաղաքում երիտասարդ հային սպանել են բազմաթիվ մարդկանց աչքերի առաջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի — Sputnik. Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում սպանել են 22 տարեկան Գևորգ Սարգսյանին։ Այս մասին հայտնում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը։ Անցնելով հետևյալ հղումով` կարելի է տեսնել հարձակման կադրերը։

Հանցագործությունը տեղի է ունեցել ականատեսների ներկայությամբ և արձանագրվել տեսանկարահանող սարքերով։ Հարձակում իրականացրած անձինք երկու ավտոմեքենայով մոտեցել են իրենց զոհի տան մոտ, հարձակվել Սարգսյանի վրա և դանակահարել նրան։

Սարգսյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

Սարգսյանի հարազատները ենթադրում են, որ երիտասարդի սպանությունը կապված է մի քանի ամիս առաջ ունեցած կոնֆլիկտի հետ։

Սպանության փաստով որևէ մեկին դեռ չեն ձերբակալել։