Դոնալդ Թրամփին «փչել» և «բաց են թողել» Լոնդոնի երկնքում. տեսանյութ

Մեծ Բրիտանիայում այս օրերին բողոքի ակցիաներ են ընթանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության դեմ։ Ցուցարարները տարբերվել են իրենց ինքնատիպությամբ։
Sputnik

Stop Trump շարժման ակտիվիստները Լոնդոնի կենտրոնում Թրամփին պատկերող հսկայական փչովի տիկնիկ են օդ բարձրացրել։ Ցուցարարներն այդպես են բողոքել ԱՄՆ առաջնորդի քաղաքականությունից։

Հակաամերիկյան ցույցեր են անցկացվել նաև Մանչեսթերում, Դանդիում, Քերքուոլում, Գլազգոյում և Միացյալ Թագավորության մյուս քաղաքներում։

Ավելացնենք, որ ավելի վաղ 2 մլն բրիտանացի ստորագրահավաք էին կազմակերպել` պահանջելով չեղյալ հայտարարել Թրամփի այցը։