Զարուհի Փոստանջյան
© Sputnik
Երևանի քաղաքապետի միակ թեկնածու, ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն առաջադրվել է, որպեսզի երևանցուն ընտրված քաղաքապետ ունենալու հնարավորություն տա։ Այս մասին նա ասել է Sputnik Արմենիայի հետ զրույցում։
«Շանսերի մասին, կարծում եմ, շուտ է խոսել։ Երևանցին պետք է ներկայացված լինելու հնարավորություն ունենա։ Այդ իսկ պատճառով ես ներկայացրել եմ իմ թեկնածությունը»,- ասել է Փոստանջյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին քաղաքապետարանում նախանշված է Երևանի ավագանու արտահերթ նիստ, որի ժամանակ պետք է քաղաքապետ ընտրվի։ Առաջադրված միակ թեկնածուն այս պահին «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն է։ Խմբակցությունն ավագանիում 3 անդամ ունի։ Ընտրվելու համար Զարուհի Փոստանջյանին անհրաժեշտ է 32 ձայն։