Որքա՞ն գումար է ծախսվել փոխվարչապետի` ԱՄՆ և Կանադա կատարած այցի համար. պարզաբանում

Փոխվարչապետի գլխավորած պատվիրակության՝ ԱՄՆ և Կանադա կատարած այցի ծախսերի վերաբերյալ նյութում վրիպակ է եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի — Sputnik. ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակության՝ ԱՄՆ և Կանադա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ պետբյուջեից վճարված ֆինանսական ծախսերի ընդհանուր ծավալը կազմել է 4.857.000 ՀՀ դրամ, այլ ոչ՝ 7․464․597 ՀՀ դրամ։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության մեջ նշված է, որ Analitik.am-ի հրապարակած «Տիգրան Ավինյանն ու իր 2 հոգանոց թիմը 7 միլիոն 464 հազար ՀՀ դրամ են ծախսել 6-օրյա աշխատանքային այցի վրա» նյութում տեղ է գտել թվային վրիպակ՝ կապված այցի ֆինանսական ծախսերի ծավալի հետ։

Նշենք, որ այցը տևել է հունիսի 26-ից հուլիսի 2-ը։