Անանյանն ու Ռուսաստանի դեսպանը հանդիպել են. ի՞նչ են քննարկել նրանք

ՊԵԿ նախագահն ու ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանը, բացի մի շարք հարցեր քննարկելուց, նաև դրական են գնահատել միջազգային հարթակներում հարկային և մաքսային ոլորտների համագործակցությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի — Sputnik. ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին հայտնում է Պետեկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։

ՊԵԿ-ն «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող ևս 11 հավաստագիր է շնորհել բիզնեսին

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մասնավորապես, բարձր է գնահատվել վերջին տարիների ընթացքում հարկային և մաքսային ոլորտներում ստեղծված իրավապայմանագրային բազան:

Բացի երկկողմ համագործակցությունից, դրական գնահատական է տրվել նաև տարբեր միջազգային հարթակներում հարկային և մաքսային ոլորտների համագործակցությանը:

Կողմերի միջև համաձայնություն է ձեռք բերվել շարունակել գործակցությունը ներդրումային միջավայրի բարելավման, ինչպես նաև երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների աճի ավելացման ուղղությամբ: