ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի — Sputnik. Երևանի Դանիել Վարուժան փողոցի տներից մեկում էլեկտրահարված երեխայի դիակ է հայտնաբերվել։ Եղբորն անգիտակից վիճակում գտել է 21 տարեկան քույրը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ հուլիսի 13-ին։ Ժամը 21:00-ի սահմանում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանությանը հայտնել են, որ «կենսաբանական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 13 տարեկան Սմբատ Փ.-ն է։ Նա սովորում էր Երևանի դպրոցներից մեկի 7-րդ դասարանում:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: