ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի — Sputnik. Oրինապահ հարկ վճարողներն ավելացել են ևս 11-ով: Այս մասին հայտնում է Պետեկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիրը տնտեսվարողներին շնորհել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը:
2018թ. տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում են ներկայացրել 94 տնտեսվարող, որոնցից 75-ի դիմումը բավարարվել է (այդ թվում՝ 2017 տարեվերջին ստացված 3 դիմում), իսկ 1 դիմում ուսումնասիրության փուլում է:
ՊԵԿ-ը հիշեցնում է, որ օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:
Օրինապահ հարկ վճարողների ցանկում են «Գրանատուս վենչուրս» ՓԲԸ-ն, «Նյուզ Դիփլի» ՍՊԸ-ն, «Ի-Վի քոնսալթինգ» ՓԲԸ-ն, «Գրանատուս Վենչուրս Ֆոնդ» ՓԲԸ-ն, «Ֆլաթ-Քլաբ» ՓԲԸ-ն, «Այյունեթվորքս» ՍՊԸ-ն, «Յուքոմ» ՍՊԸ-ն, «Ռազմավարական Նախաձեռնությունների Կենտրոն» հիմնադրամը, «Տրանս-Ալյանս» ՍՊԸ-ն, «Ավյան» ՍՊԸ-ն, «Առանցք» ՍՊԸ-ն։