Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում կպատասխանի հարցերին, բայց պայմանը փոխել է

Նիկոլ Փաշինյանը խոստացել է, որ հերթական անգամ ուղիղ եթեր դուրս կգա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում կպատասխանի հայրենակիցների հարցերին։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Սիրելի հայրենակիցներ. վաղը ժամը 22.00-ին իմ այս էջի ուղիղ եթերում կպատասխանեմ ձեր հարցերին: Խնդրում եմ այս գրառման ներքո գրեք ձեր հարցերը: Կպատասխանեմ ամենաշատ like ստացած 15 հարցերի»,- գրել է նա:

Հիշեցնենք` հունիսի 25-ին վարչապետը կրկին հայտարարել էր, որ ուղիղ եթերում պատասխանելու է իրեն ուղղված հարցերին, բայց այն ժամանակ նա նշել էր, որ կտա ամենաշատ like ստացած 10 հարցերի պատասխանները։