Հայաստանում եղանակը մի փոքր կզովանա

Օդերևութաբանները երեկոյան ժամերին անձրև են կանխատեսում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի — Sputnik. ՀՀ ԱԻՆ–ը զգուշացնում է` ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում հուլիսի 14-16-ը հյուսիսային շրջաններում, 17-ին շրջանների զգալի մասում, 18-ին առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավարևմտյան` 3-8 մ/վ, առանձին շրջաններում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն հուլիսի 14-17-ն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով:

Երևանում հուլիսի 14-16-ը, 18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև, 17-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: