Փրկարարները ջրանցքում հայտնաբերել են 17 տարեկան քաղաքացու դին

Փրկարարներին չի հաջողվել փրկել Շամիրամի ջրամբարն ընկած քաղաքացուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի — Sputnik. Երկու օր ընթացող որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները ջրանցքից դուրս են բերել 17 տարեկան Հ. Օ.-ի դին: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը` հիշեցնելով, որ Չարենցավան քաղաքի Շամիրամի ջրանցքում քաղաքացիները մարդ էին նկատել ու ահազանգել «911» ծառայություն դեռ հուլիսի 13-ին, ժամը 14:00-ին։

Ողբերգական դեպք Երևանում. քույրը լոգարանում հայտնաբերել է էլեկտրահարված եղբոր դիակը

Ահազանգով դեպքի վայր մեկնած փրկարարների խումբը մինչև ուշ երեկո որոնողական աշխատանքներ էր իրականացրել ջրամբարում, բայց դրանք որևէ արդյունք չէին տվել։

Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով գիշերը որոնողական աշխատանքները դադարեցվել էին ու կվերսկսվեն այսօր առավոտյան`Կարենիս գյուղի ՀԷԿ-ի ճնշման կայանի տարածքում։

Իսկ ժամը 11:58-ի սահմաններում դիակը գտել են Արգել ՀԷԿ-ի օրական կարգավորման ջրանցքի ավազանում: