Արցախը վերահսկում է իրավիճակը. քանի՞ կրակոց է արձակել Ադրբեջանը

Հայկական դիրքերի ուղղությամբ հնչող կրակոցներն այս շաբաթ էլ չեն լռել։ Արցախի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է շաբաթվա ամփոփ տվյալները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի — Sputnik. Հուլիսի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 170 անգամ։ Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

«Այդ ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց»,- նշված է հաղորդագրության մեջ:

ՊԲ-ի առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: