Երգում են Արցախի բարբառով. Voices of Artsakh–ը երգել է Բաքվում աղմուկ բարձրացրած հիթը

Facebook–ում հրապարակած հիթի տեսաձայնագրությունը մի քանի ժամվա ընթացքում տասնյակ հազարավոր դիտումների է արժանացել։
Sputnik

Արցախում հայտնի Voices of Artsakh խումբը երգել է Թուրքմենստանի էստրադայի հայազգի աստղ Ka-Re-ի «Կես» ստեղծագործությունը։ Արցախյան բարբառով տեսահոլովակը արագ տեմպերով տարածվում է սոցցանցերում։

Սկանդալ ադրբեջանական TV–ում. հայերի երգի պատճառով «հարձակվել» են ադրբեջանցի երգչի վրա

Տեսագրությունը, որում մասնակիցներն անկաշկանդ պարում են և երգում, ընդամենը մի քանի ժամվա ընթացքում Facebook-ում 15 հազար դիտում է ունեցել։

Հիշեցնենք, որ ադրբեջանական N-Brothers հայտնի երաժշտական խմբի առաջին մենակատարներից մեկը` Բրիլիանտ Դադաշևայի զարմիկ, Ադրբեջանի ժողովրդական արտիստ Ջամիլը, հայտնվել էր սկանդալի կիզակետում։Հայտնի հաղորդման ժամանակ ադրբեջանցին երգել էր «Քո հետքերով» ստեղծագործությունը, որը կատարում են Թուրքմենստանի էստրադայի հայազգի աստղ Կակաջան Ռեջեփովը (առավել հայտնի է Ka-Re մականունով) և հայ երգիչ Սարո Վարդանյանը։ АRB հեռուստաալիքով հեռարձակվող Səhər-səhər առավոտյան զվարճալի շոուի ժամանակ Ջամիլը երգել էր այդ ստեղծագործությունը, իսկ շոուի մասնակիցներն էլ ուրախ պարել էին։ Հաղորդումից հետո Ադրբեջանում մեծ աղմուկ էր բարձրացել. երաժշտության սիրահարներն իսկույն հասկացել էին, որ եթերում հնչել է Ka-Re-ի և Սարոյի երգը։ Նրանք զայրացած հայտարարել էին, որ սա բանագողություն է։