ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի — Sputnik. Ինքնասպանության դեպք է գրանցվել Նուբարաշենի հոգեբուժարանում։
Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, երեկ՝ հուլիսի 12-ին, ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ առողջապահության նախարարության հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն ՓԲԸ-ի թիվ 6 դատական բաժանմունքի լոգարանում առաստաղի կոյուղու խողովակից սավանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում հաշվառված 31-ամյա Արմեն Աղաջանյանը:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ինքնասպանություն գործած Ա. Աղաջանյանը կալանավորված էր ՀՀ քր. օր.-ի 133 հոդվածի 3-րդ մասի (անձի առևանգում) մեղադրանքով: