Հատուկ գործողություն Ռուսաստանում. որտե՞ղ էր առևանգած հայ գործարարը

Քննչական խումբը ձերբակալել է ռուսաստանաբնակ հայ գործարարի առևանգման հետ առնչություն ունեցող քաղաքացիներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 Հուլիս — Sputnik. «Օրլովսկայա Նիվա» ագրոհոլդինգի սեփականատեր, հայ գործարար Սերգեյ Բուդագովը, որին ավելի վաղ առևանգել էին Օրյոլ (Ռուսաստան) քաղաքում, օպերատիվ-քննչական խմբի կողմից հայտնաբերվել և ազատվել է։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Քննչական կոմիտեի տարածքային վարչության կայքը։

Հուլիսի 10-ին Օրյոլ քաղաքում այգեգործական ընկերության մերձակայքում անհայտ անձինք կանգնեցրել են Lexus LX 570 մակնիշի ավտոմեքենան, որում գտնվում էր ագրոհոլդինգի սեփականատերը։

Սպառնացել են զենքով ու գերեզմանի տարածք տարել. Ռուսաստանում առևանգել են հայ գործարարին

Զենքով սպառնալով` ավազակները զավթել են ավտոմեքենան և տուժածի հետ միասին ուղևորվել Լուժկովսկի գերեզմանոցի ուղղությամբ։ Այնտեղ նրանք կապել են վարորդին և թողել մեքենայի մեջ, իսկ Բուդագովին բռնի ուժով նստեցրել մեկ այլ ավտոմեքենա ու տարել անհայտ ուղղությամբ։

Տուլայի մարզի տարածքում մանրամասն ծրագրած և իրականացրած հատուկ գործողությունների ընթացքում պարզվել է Սերգեյ Բուդագովի գտնվելու վայրը։ Գործարարն արդեն ազատության մեջ է, նրա կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։

Ինչպես հայտնում են, Բուդագովի առևանգմանն առնչություն ունեցող անձինք ձերբակալվել են։

Քննչական խումբը շարունակում է աշխատել դեպքի վայրում (որտեղ ավազակները պահում էին գործարարին)։