Նավոն լքում է նավը. «հոկտեմբերյանցի» պատգամավորն անպատասխան է թողնում հեռախոսազանգերը

ՀՀԿ-ից հաստատել են կուսակցությունից նրա դուրս գալու փաստը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի — Sputnik. ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Նահապետ Գեւորգյանը դադարեցրել է իր անդամակցությունը Հայաստանի Հանրապետական կուսակցությանը և լքել է ԱԺ ՀՀԿ խմբակցությունը: Այս տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հասատել է կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը:

Նա նշել է, որ տեղեկություն չունի, թե որն է եղել Գեւորգյանի այս քայլի պատճառը: Իսկ պատգամավորն էլ անպատասխան է թողել հեռախոսազանգերը:

«Բաժակը վերցրեց, ջարդեց գլխին». պատգամավորի որդու մասնակցությամբ ծեծկռտուքի մանրամասները

Հիշեցնենք, որ պատգամավորի անունը վերջերս տեղական մամուլում շրջանառվում էր նրա որդու հետ կապված դեպքի առիթով. Արմավիրում բնակվող Արտակ Գևորգյանը երևանյան ռեստորաններից մեկում միջադեպի պատճառ էր դարձել, որի ժամանակ նրա գլխին գարեջրի բաժակ էին կոտրել։

Որոշ տվյալներով` Արտակ Գևորգյանը նախկինում էլ խնդիրներ է ունեցել իրավապահների հետ։

Նշենք, որ Նահապետ Գևորգյանից առաջ ՀՀԿ-ից դուրս էին եկել ՀՀ ԱԺ պատգամավորներ Արման Սահակյանը, Արթուր Գեւորգյանը, Սամվել Ալեքսանյանը, Շիրակ Թորոսյանը, Արտակ Սարգսյանը, Ֆելքիս Ցոլակյանը, Աշոտ Արսենյանը եւ այլք: