«Քարդաշյանների ընտանիքը». ռեալիթի շոուի միանգամից երկու աստղ հայտնվել են Forbes–ում

Քարդաշյանների հայտնի ընտանիքը ոչ միայն հիանալի մարմիններով գեղեցկուհիներ է պարգևել, այլև ուժեղ գործարար կանանց. նրանցից երկուսը հայտնվել են Forbes–ի ցուցակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի — Sputnik.  Քարդաշյանների ընտանիքից երկու քույրերը հայտնվել են Forbes–ի` ինքնուրույն ունեցվածք դիզած ամերիկացի կանանց ցանկում։

Կորչի մեյքափը. ի՞նչ տեսք ունեն հայ աստղերն առանց շպարի

Քայլի Ջեները, որը Քիմ Քարդաշյանի խորթ քույրն է, երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել` Kylie Cosmetics–ից ստացած գրեթե մեկ մլրդ դոլար եկամուտով։ Չնայած երկրորդ տեղին` հենց նրա դեմքն է հայտնվել Forbes–ի օգոստոսյան շապիկի վրա։ Աղջիկը միշտ ակտիվ է եղել սոցցանցերում` նա 110 մլն բաժանորդ ունի Instagram–ում, 25 մլն ընթերցող Twitter–ում և բուն Քայլի ընկերության յուրաքանչյուր հարթակում «պարզապես» 16 մլն հետևորդ։

Լինելով գեղեցկուհի` նրա համար միշտ բնական է եղել հասարակության ուշադրությունը։ Քայլիի հայրը` նախկին օլիմպիական չեմպիոն Բրյուս Ջեներն է, որին այժմ Քեյթլին են անվանում։ Նա 1976 թվականի Օլիմպիադայում ոսկե մեդալ նվաճեց. հետագայում Քրիս Ջեների` Քարդաշյան–Ջեներ ամբողջ ընտանիքի մոր հետ ամուսնալուծությունից հետո փոխեց սեռն ու դարձավ Քեյթլին։

Իհարկե, Քայլիին մեծ ճանաչում է բերել նաև «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուին մասնակցելը։ Միևնույն ժամանակ աղջիկը զբաղվում է կոսմետիկ արտադրանքի վերավաճառքով։ Քայլիի ընկերությունում ամբողջ դրույքով աշխատող 7 աշխատակից կա և 5 արտահաստիքային աշխատող։ Մնացած ամեն ինչով զբաղվում են կողմնակի ընկերությունները` Ջեներին մնում է միայն տեղադրել արտադրանքը Instagram–ում և ավելացնել վրան իր անունը։

2015 թվականին Kylie Lip Kits թողարկման ժամանակ իր անվան շնորհիվ մոտ մեկ րոպեի ընթացքում ամբողջ արտադրանքը վաճառվել էր առցանց խանութներում։ Վերջերս նա երեխա է ունեցել, ինչն անակնկալ էր երկրպագուների համար, քանի որ Քայլին թաքցնում էր հղիությունը։

Քայլիի «խեղճ» բարեկամուհին` Քիմ Քարդաշյանը նույնպես համալրել է հաջողակ գործարար կանանց ցանկը։ Կրտսեր քրոջ օրինակին հետևելով` հեռուստաաստղը KKW Beauty կոսմետիկ միջոցների սեփական շարքն է գործարկել։ Այն 350 մլն դոլար է բերել նրան։

«Մի պահ ամեն ինչ վատ էր». Ուեսթը խոսել է Քարդաշյանի հետ բարդ հարաբերությունների մասին

«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուի գլխավոր աստղը բազմիցս սկանդալների մեջ է հայտնվել, շատերը տեղյակ են նաև այն բազմաթիվ ինտիմ տեսանյութերի մասին, որոնք «հանկարծակի» հայտնվում էին համացանցում։ Բացի այդ, Քիմը հայտնի է նաև իր մասնակցությամբ մի շարք նախագծերի շնորհիվ` խաղ–հավելված սմարթֆոնների համար, թոք–շոու, օծանելիք, գովազդ։

Միևնույն ժամանակ 37-ամյա Քարդաշյանը չի մոռանում նաև ընտանիքի մասին, նա ժամանակ առ ժամանակ տեղադրում է հոր` ազգությամբ հայ Ռոբերտ Քարդաշյանի (որը մահացել է 2003 թվականի սեպտեմբերին)  և երեք երեխաների (Նորթ, Սեյնթ և Չիկագո) լուսանկարները։