Ռուսաստանը Հայաստանին առաջարկել է ավտոճանապարհները վճարովի դարձնել

Ռուսաստանում գործող «Պլատոն» համակարգը, ավելի ճիշտ նրա անալոգը կարող է ներդրվել Հայաստանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի — Sputnik. Ռուսաստանն առաջարկել է Հայաստանին դիտարկել «Պլատոն» համակարգի նման վճարներ գանձելու համակարգ կիրառելու նպատակահարմարությունը։ Այս մասին գրված է Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ` ՌԴ տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխի և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հանդիպման արդյունքներով` ՌԴ տրանսպորտի նախարարության հրապարակած հաղորդագրության մեջ։

Վանաձոր-Ալավերդի թունելը մոտ մեկ ամիս փակ է լինելու. այլընտրանքային ուղիներ են առաջարկվում

«Ռուսական կողմն առաջարկել է հայկական կողմին դիտարկել ռուսական «Պլատոն» համակարգի նման` Հայաստանում ավտոճանապարհներից օգտվելու համար վճարներ գանձելու համակարգ կիրառելու նպատակահարմարությունը», – գրված է հաղորդագրության մեջ։

Հանդիպմանը նաև ընդգծել են տրանսպորտային ոլորտում համագործակցության կայուն զարգացումը, և մասնավորապես, «Վերին Լարս» անցակետի աշխատանքը կատարելագործելու ուղղությամբ շարունակվող աշխատանքները։

Կողմերը քննարկել են նաև համատեղ ներդրումային ֆոնդ ստեղծելու հարցը, որը, մասնավորապես, կզբաղվի ՏՏ ոլորտում գործընկերության աջակցմամբ։ Գրիգորյանն ու Դիտրիխը համակարծիք են եղել այն հարցում, որ անհրաժեշտ  է մշակել ռուսական շուկա հայկական արտադրանքի մատակարարումներն ընդլայնելու հարցը։