Եղբայրները փորձել են թալանել Արտաշատի տներից մեկը, բայց չի ստացվել

Ոստիկանությունը ներկայացնում է ձախողված գողության մանրամասները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի — Sputnik. Հուլիսի 12-ին՝ ժամը 02.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ հարևանի տնից փորձել են գողություն կատարել, ինքը փախուստի պահին բռնել է գողերին, սակայն նրանք իրեն հարվածել են և փախել «Մերսեդես» մակնիշի մեքենայով:

Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության` մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 2-ի սահմաններում, 1992 թվականին ծնված Վանիկ Պ.-ն փորձել է պատշգամբից մուտք գործել Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցի 11 շենքի բնակարաններից մեկը և կատարել գողություն, ինչպես նաև քարով հարվածել և կոտրել է պատշգամբի պատուհանի ապակին:

Ժամը 2.40-ին Վանիկ Պ.-ն և նրա հորեղբոր որդին` Հակոբ Պ.-ն, Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցից կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանություն:

Նախապատրաստվում են նյութեր: