Հայաստանում սաստիկ շոգն անհամեմատ կնահանջի. եղանակի տեսություն

Կանխատեսումների համաձայն` Հայաստանում ջերմաստիճանը 6-8 աստիճանով կնվազի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի — Sputnik. Հայաստանի հյուսիսային շրջաններում հուլիսի 13-16-ը կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` նաև կարկուտ: Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

Այդ օրերին առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

«Օդի ջերմաստիճանը հուլիսի 13-17-ն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Երևանում նույնպես հուլիսի 13-16-ի երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ:

Այսօր` հուլիսի 13-ին, մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կկազմի 38-40, գիշերային ժամերին` 24-26 աստիճան տաքություն։