Կարմիր գրքում գրանցված բվեճն այլևս զվարճանքի առարկա չէ. նա կապրի Կենդանաբանական այգում

Կարմիր գրքում գրանցված գիշատիչ թռչունը «Ուրախ ժամանց» ընկերություն է բերվել մոտ 20 տարի առաջ՝ աչքի և թևերի վնասվածքով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի — Sputnik. «Հաղթանակ» զբոսայգում վանդակի մեջ պահվող բվեճը տեղափոխվեց Կենդանաբանական այգի: Կարմիր գրքում գրանցված գիշատիչ այս թռչունը, ըստ «Ուրախ ժամանց» ընկերության ներկայացուցչի, իրենց մոտ է բերվել մոտ 20 տարի առաջ՝ աչքի և թևերի վնասվածքով:

Մանվել Գրիգորյանին պատկանող արջերից երկուսին տեղափոխեցին Կենդանաբանական այգի. տեսանյութ

«Իրենք փորձել են գիշատիչ թռչունի համար լավ պայմաններ ստեղծել, բայց դրա համար միան ցանկությունը բավարար չէ: Եթե վայրի թռչունը կամ կենդանին ինչ-ինչ հանգամանքների բերումով վայրի բնությունից հայտնվել է մարդու հոգածության տակ, ապա գոնե մասնագետները պիտի զբաղվեն նրանով»,- ասաց Կենդանաբանական այգու կենդանաբույժ Հարություն Հովհաննիսյանը:

Ընդհանուր առմամբ՝ թռչունն ակտիվ ու պինդ է երևում, իսկ առողջական վիճակի այլ մանրամասները կարանտինի ժամանակահատվածում պարզ կդառնան:

Հիշեցնենք` որ Կառավարությանն առընթեր բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը օրեր առաջ ահազանգ էր ստացել, որ  «Հաղթանակ» զբոսայգում կարմիր գրքում գրանցված թռչուն է պահվում: Գալով այգի՝ տեսչական մարմնի աշխատակիցները պարզել են, որ այն բվեճ է, որը պահվում է Կառավարության որոշմամբ Կարմիր գրքում գրանցված կենդանիների համար  սահմանված ազատավանդակների նորմերին չհամապատասխանող վանդակում:

Բվեճը Կենդանաբանական այգի է տեղափոխվել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Երևանի կենդանաբանական այգու և վայրի կենդանուն տիրապետող հանդիսացող «Ուրախ ժամանց» ընկերության եռակողմ համաձայնությամբ:

1 / 4
Կարմիր գրքում գրանցված թռչունին տեղափոխեցին Կենդանաբանական այգի
2 / 4
Կարմիր գրքում գրանցված թռչունին տեղափոխեցին Կենդանաբանական այգի
3 / 4
Կարմիր գրքում գրանցված թռչունին տեղափոխեցին Կենդանաբանական այգի
4 / 4
Կարմիր գրքում գրանցված թռչունին տեղափոխեցին Կենդանաբանական այգի