Փրկարարներին դեռ չի հաջողվում Շամիրամի ջրանցքից դուրս բերել քաղաքացուն

Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են և կվերսկսվեն առավոտյան:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի — Sputnik. Չարենցավան քաղաքի Շամիրամի ջրանցքում քաղաքացու որոնողական աշխատանքները կշարունակվեն առավոտյան։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, հուլիսի 13-ին, ժամը 14:00-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Շամիրամի ջրանցքում մարդ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից և հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկական մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Ժամը 16:00-ին Չարենցավանի ջրամբարում ջրափրկարարները շարունակում են իրականացնել որոնողական աշխատանքներ (սուզումներ):  Որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք:

Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են և կվերսկսվեն առավոտյան:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: