Ոստիկանության զորքերի զորամասի հրամանատարը յուրացրել է աշխատակիցների պարգևավճարները

Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտել, թե ինչպես ու ում միջոցով է զորամասի հրամանատարը գրպանել պետության գումարները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի — Sputnik. Ոստիկանության զորքերի զորամասի հրամանատարը յուրացրել է ծառայակիցների գումարները։ Հարուցվել է քրեական գործ։ Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն։

ԱԱԾ կատարած քննությամբ պարզվել է, որ ոստիկանության օրվա կապակցությամբ զորամասի անձնակազմը պետք է պարգևատրվեր մեկ աշխատավարձի չափ գումարով։

ՊՆ–ի ապրանքների մրցույթում հաղթել է 29 մլն դրամով թանկ առաջարկ ներկայացրած ընկերությունը

Բայց զորամասի հրամանատարը ֆինանսական ծառայության պետին հրահանգել է 8 ենթասպաների` բարեխիղճ ծառայելու համար, 93.000 դրամ պարգևավճար հատկացնել։

Իսկ պարգևավճարները ստանալուց հետո գնդապետն 93.000-ական դրամ ստացած ենթասպաներին իր վարորդի միջոցով հրահանգել է 52.000-ական դրամ հավաքել ու փոխանցել իրեն՝ պատճառաբանելով, թե, իբր, տեղի է ունեցել սխալմունք և նրանք պետք է պարգևատրվեին 41.000-ական դրամով: Հաջորդ օրը, վարորդը գնդապետին է փոխանցել հավաքված 416.000 դրամը:

Զորամասի հրամանատար գնդապետը հարցաքննվել է` պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախություն կատարելու կասկածանքով։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: