ՌԱԴԻՈ

Խաժակյան. «Եթե «Ելքն» առաջադրում չանի, արտահերթ ընտրության սցենարն ամենահավանականը կլինի»

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում խոսել է ավագանու ընտրությունների և քաղաքապետի թեկնածու առաջադրելու մասին։
Sputnik
Դավիթ Խաժակյան

Խաժակյանը հայտնեց, որ «Ելքի» անդամներն այսօր և վաղը քննարկելու են Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրելու հարցը։

«Եթե որոշենք, որ թեկնածու առաջադրելու ենք, բնականաբար կորոշենք նաև` ում ենք առաջադրելու»,- ասաց նա։

Խաժակյանը չբացառեց նաև թեկնածու չառաջադրելու տարբերակը։

Նրա խոսքով` ՀՀԿ-ն հավանաբար թեկնածու չի առաջադրի, և առհասարակ նրանք կարծես թե տրամադրված են բոյկոտել ընտրությունները։

Խաժակյանը կարծում է` եթե «Ելքը» առաջադրում չանի, ապա արտահերթ ընտրությունների սցենարն ամենահավանականը կլինի։