ՌԱԴԻՈ

Հայաստանը հետաքրքրել է չեխական տուրօպերատորին

Չեխ գործարարը Հայաստանում երկրորդ անգամ է, բայց արդեն որոշել է գրասենյակ բացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի — Sputnik. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպել է զբոսաշրջության ոլորտում ծառայություններ մատուցող չեխական Fly United ընկերության հիմնադիրներ Յան Ստիլեցի և Եվա Ստիլցովայի հետ։

Վարչապետն ընդունել է «Արմենիա» ավիաընկերության նախագահին

Ինչպես հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից, Յան Ստիլեցը հայտնել է, որ երկրորդ անգամ է այցելում Հայաստան և արդեն մտադրություն ունի այստեղ Fly United-ի գրասենյակ հիմնել։

Նախարարը ողջունել է Հայաստանի նկատմամբ չեխ գործարարների հետաքրքրությունը, ներկայացրել գործարար ոլորտին և ներդրումային ծրագրերին առնչվող կառավարության քաղաքականությունը, կարևորել նաև ավիացիայի բնագավառում ընկերության ունեցած փորձի փոխանակման հնարավորությունը։

Նախարարի հետ հանդիպումից հետո չեխ գործարարները ոլորտային հարցերն առավել մանրամասն քննարկվել են Զբոսաշրջության կոմիտեի և Բիզնես Արմենիայի ներկայացուցիչների հետ։