Ադրբեջանն օրեցօր ավելի ագրեսիվ է դառնում Հայաստանի նկատմամբ. Փաշինյան

Բաքվի ագրեսիայի պատճառը կարող է լինել նաև սեփական ժողովրդի առաջ վախը։ Այսպես թե այնպես, ուժի ցանկացած կիրառում պետք է խստորեն դատապարտվի, այդ թվում` ՆԱՏՕ–ի կողմից, նշեց Փաշինյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի — Sputnik. ՆԱՏՕ–ի կոշտ արձագանքը կօգնի արցախյան հակամարտությանը։ Այդ մասին Euronews–ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հակամարտությունն ուժային ճանապարհով լուծելու ցանկացած փորձ պետք է արժանանա միջազգային հանրության խիստ գնահատականին, հավելել է Փաշինյանը։

ԼՂՀ հակամարտության կողմերի միջև հավասարության նշան դնելը կեղծ անկողմնակալություն է. Սարգսյան

«Դժբախտաբար, վարչապետի պաշտոնում առաջին իսկ օրերից ես տեսնում եմ, որ Ադրբեջանն ավելի ագրեսիվ է դառնում Հայաստանի նկատմամբ։ Բայց հիմա այդ ագրեսիան ուղղված է ոչ թե Հայաստանի, այլ ժողովրդավարության դեմ, որովհետև հիմա Հայաստանն իսկապես ժողովրդավարական երկիր է։ Ես կարծում եմ` Ադրբեջանը մտավախություն ունի, որ իր սեփական ժողովուրդն օրինակ կվերցնի Հայաստանից և Ադրբեջանում ժողովրդավարական բարեփոխումներ կսկսի», – հավելել է Փաշինյանը։

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ապա Հայաստանը շարունակում է մնալ ՆԱՏՕ–ի գործընկեր երկիրը և մասնակցում դաշինքի խաղաղապահ առաքելություններին Կոսովոյում և Աֆղանստանում։ Բայց մեր երկիրը ՀԱՊԿ անվտանգության համակարգի մեջ է և կմնա այնտեղ։

«Մենք կմնանք Ռուսաստանի սերտ դաշնակիցը, հույս ունենք զարգացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց նաև ՆԱՏՕ-ի, արևմտյան երկրների, Եվրամիության և ԱՄՆ–ի հետ: Մեր արտաքին քաղաքականությունը շրջադարձային չի լինի», – հայտարարել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Փաշինյանը Բրյուսելում ՆԱՏՕ–ի գագաթաժողովին մասնակցում էր Աֆղանստանում անվտանգությանը նվիրված նիստին։ Գագաթաժողովի շրջանակում Փաշինյանը հանդիպել է մի շարք համաշխարհային առաջնորդների հետ, այդ թվում` Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Կանադայի