Արծրուն Հովհաննիսյան
© Sputnik
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի ուղղությամբ ադրբեջանական կողմից գիշերը կրակոցներ են եղել: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Հակառակորդը կրակել է այս գնդի դիրքերի ուղղությամբ։ Ըստ որոշ տեղեկությունների` նաև բնակավայրերից մեկի ուղղությամբ են կրակել։ Դիրքերի ուղղությամբ տուժածներ չկան։ Բայց մանրամասներ չեմ կարող ասել, թե բնակավայրում ինչ է եղել»,- ասաց Հովհաննիսյանը։
Նա ավելացրեց, որ կրակել են հրազենային զինատեսակներից։