Խորվաթ հրշեջներն իրենց օրինակով ցույց տվեցին` ինչ է նշանակում մասնագիտական պարտք. Ռուսաստանի հավաքականի դարպասին Խորվաթիայի վերջին 11 մետրանոց հարվածից առաջ Զագրեբի հրշեջ կետերից մեկն ահազանգ ստացավ։
Փրկարարները վայրկյանական վեր թռան ու մի քանի վայրկյանում անհետացան։ Նրանցից ոչ ոք նույնիսկ հետ չնայեց. կրակին թեկուզ մի վայրկյան շանս տալ չի կարելի։