Զոհված զինվորականների եղբայրներին և երեխաներին կազատեն ծառայությունից

Կարգը գործում էր 1991 թվականի դեկտեմբերին, սակայն ավելի ուշ այն չեղյալ էին հայտարարել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի — Sputnik. Զոհված զինվորականների եղբայրներն ու երեխաները բանակ չեն զորակոչվի։ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի համապատասխան փոփոխությունների նախագծին այսօր երկրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել ԱԺ–ն։

Ովքե՞ր կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից. կառավարության նոր օրինագիծը

Ծառայությունից կազատեն նրանց, ում եղբայրը (քույր) կամ հայրը (մայր) զոհվել են բանակում ծառայելիս, և նրանք ընտանիքի միակ զավակներն են։

Նրանք կարող են բանակ մեկնել կամավորական հիմունքներով «Ես եմ» ծրագրով։

Կարգը գործում էր 1991 թվականի դեկտեմբերին, սակայն ավելի ուշ այն չեղյալ էին հայտարարել։ Այժմ այն կրկին գործելու է։

Մեկ այլ որոշմամբ տարկետում է առաջարկվում տալ այն աշակերտներին և ուսանողներին, որոնք չեն ավարտել ուսումը (հանրակրթական դպրոց, մասնագիտական տեխնիկական ուսումնարան) մինչև 19 տարին լրանալը։