Թագուհի Ստեփանյան
© Sputnik
Ստեփանյանը նշում է` եթե համեմատենք 2017 և 2018 թվականները, ապա հունիսին գրանցված կանչերի տարբերությունն այս տարի 1498-ով շատ է եղել։ Ինչ վերաբերում է հուլիսի 10 օրերին, ապա տարբերությունը 1120 է։
Օրական կանչերի միջին ցուցանիշն անցյալ տարի եղել է 650, իսկ այսօր կանչերի թիվը օրական հասնում է 730-ի։
Աճել է հիվանդներին հիվանդանոց տեղափոխելու թիվը։ Եթե այս կամ այն պատճառով հիվանդանոց տեղափոխվածների թիվը նախկինում կազմել է միջինը 18-20 տոկոս, ապա այսօր այդ թիվը հասել է 25 տոկոսի։
Անցյալ տարվա համեմատ` այս տարի ավելացել է աղեստամոքսային տրակտի խանգարումների թիվը։
Եթե 2017 թվականի հունիսին այդ հիվանդների թիվը կազմել է 284, ապա այս տարի հասել է 417-ի։