Սեյրան Օհանյանը վերացնում է ապացույցները. «Ժամանակ»

ՀՀ պաշտպանության նախկին նախարարը քանդում է Վահագնի թաղամասի առանձնատունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի — Sputnik. Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը քանդում է Վահագնի թաղամասում կառուցվող իր տունը։ Հայտնում է «Ժամանակ» օրաթերթը։

Ըստ թերթի` Օհանյանը մտավախություն ունի, որ այն կարող է ծառայել որպես ապօրինի հարստացման ապացույց:

«Շարքային քաղաքացիները, նաև իրավապահ մարմինները կարող են հարցնել նախկին պետական պաշտոնյա Օհանյանին, թե որտեղից այդ միջոցները, չէ՞ որ Պաշտպանության նախարարի աշխատավարձով հնարավոր չէ հսկա առանձնատուն կառուցել»,– գրում է թերթը` հավելելով, որ այս տրամաբանությամբ շարժվելու դեպքում Հայաստանում պետք է քանդվի վերջին 25 տարում կառուցված շենք-շինությունների 90 տոկոսը, որովհետև Հայաստանում աշխատավարձերը այնպիսին են, որ դրանցով հնարավոր չէ նման ունեցվածք կուտակել: