ԱԺ նախկին պատգամավորի որդու BMW X6-ը մոխրակույտի է վերածվել

Երևանում հետաքննություն է սկսվել ԱԺ նախկին պատգամավորի 27-ամյա տղայի BMW X6-ի վառվելու փաստով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի — Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունում հետաքննություն է սկսվել՝ պարզելու համար հունիսի 25-ին Երևանում Մոնթե Մելքոնյան փողոցում BMW X6-մակնիշի 20 ՍՍ 202 համարանիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհի փաստով:

Ձուկ բռնելիս մահացել է ԱԺ նախկին պատգամավորի ազգականը

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այդ օրը ժամը 23:15-ի սահմաններում ԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ նշված փողոցի վերջնամասում ավտոմեքենա է այրվում:

Հրդեհի վայր ժամանած թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը մարել է ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի:

Կայքի տեղեկություններով՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չեն եղել, իսկ նշված ավտոմեքենան պատկանում է 27-ամյա Սևադա Քոքոբելյանին, որը Ազգային ժողովի նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի տղան է: