Մասիսում թալանել են հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի ավտոմեքենան

Ավտոմեքենայի դռան ապակին բաց է եղել, և անհայտ անձը կամ անձինք օգտվել են այդ հանգամանքից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի — Sputnik. Երեկ՝ հուլիսի 11-ին, գողության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Արարատի մարզում երիտասարդ զույգը վերադարձել է հարսանիքից և տեսել, որ տունը թալանել են

Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, Մասիսի բնակիչ, 35-ամյա Արման Կարապետյանը, գիշերը ժամը 00:30-ի սահմաններում աշխատանքից տուն գնալիս, նկատել է, որ Մասիս քաղաքի Կենտրոնական հրապարակի 4-րդ շենքի ՝ Մասիսի քննչական բաժնի դիմացից անհայտ անձը կամ անձինք, օգտվելով իրեն պատկանող Nissan March մակնիշի ավտոմեքենայի աջակողմյան հատվածի դռան ապակու կիսաբաց լինելու հանգամանքից, բացել են ավտոմեքենայի դուռը և այնտեղից հափշտակել պայուսակը:

Պայուսակում եղել է քննիչին պատկանող iPhone 5S տեսակի բջջային հեռախոսը, ինչպես նաև նրա ծառայողական վկայականը՝ տրված Հայաստանի քննչական կոմիտեի կողմից:

Փաստի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: