ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի — Sputnik. «Ենիսեյի» հայազգի հարձակվող Արթուր Մալոյանը վարձավճարով տեղափոխվել է «Տյումեն»:
Կրասնոյարսկյան ակումբի մամուլի ծառայության հաղորդմամբ, 29-ամյա ֆուտբոլիստի վարձակալության ժամկետը նախատեսված է մինչև 2018/19 մրցաշրջանի ավարտը:
Նշենք, որ նախորդ մրցաշրջանում Մալոյանը «Ենիսեյի» կազմում անցկացրած 23 խաղում խփել է 2 գոլ: «Տյումենը» 2018/19 մրցաշրջանը կանցկացնի ՖՆԼ-ում: