Երվանդ Բոզոյան. «Մնացականյանի և Մամեդյարովի հանդիպումը կլիցքաթափի վերջին շրջանի լարվածությունը»
© Sputnik
Բոզոյանը համարում է, որ սա ավելի շատ ճանաչողական այց էր, և մեր երկրի թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի ղեկավարը, բնականաբար, ուշադրության կենտրոնում էր։
«Արտգործնախարարների հանդիպումը կարևոր էր, քանի որ նրանք հաստատեցին բանակցությունները շարունակելու հանգամանքը։ Սա կլիցքաթափի վերջին շրջանի լարվածությունը»,- նշեց քաղաքագետը։
Բոզոյանի խոսքով` Բրյուսելում ողջունում են Հայաստանում կատարված վերջին բարեփոխումները։