Իրանում ավտոբուսը մխրճվել է նավթով լցված ավտոցիստեռնի մեջ. զոհեր կան. տեսանյութեր

Նավթով լցված ավտոցիստեռնի և ուղևորատար ավտոբուսի բախման հետևանքով ավելի քան երկու տասնյակ մարդ է մահացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. Իրանի Քրդստանում տեղի ունեցած սարսափելի վթարը 27 մարդու կյանք է խլել։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։

​Ողբերգությունը տեղի է ունեցել հուլիսի 11-ի առավոտյան Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Սենենդեջ քաղաքում։

​Բախման պատճառը պարզվում է։ Գործակալության տվյալներով` բախումից հետո երկու մեքենաներն էլ բոցավառվել են։

​Իշխանությունները հետաքննություն են իրականացնում։