Ի՞նչ է կատարվում Լարսի անցակետում. ռուսական կողմում 4 կիլոմետրանոց հերթ է գոյացել

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը ներկայացրել է Լարսի անցակետում ստեղծված իրավիճակը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik Լարսի անցակետում ռուսական կողմից հերթը կազմում է մոտ 4 կմ, անցանելիությունը 4-5 ժամ, անցակետում գտնվում են մոտ 60 բեռնատար, որոնց մոտ կեսը հայկական՝ բեռնված ցորենով: Facebook սոցիալական ցանցում այս մասին գրել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը՝ ներկայացնելով Վերին Լարսի անցակետում ստեղծված իրավիճակը:

«Վրացական մասում ճանապարհին հերթ չկա, մոտ 22 մեքենա է գտնվում տերմինալում, որից տասը հայկական: Կարելի է արձանագրել, որ խնդիրը ստացավ իր լուծումը և միտում ունի ստաբիլացման»,- գրել է նա:

Փամբուխչյանը հատուկ շնորհակալություն է հայտնել վրացական իշխանություններին` շուտ փչացող մթերքներ տեղափոխող բեռնատարներին արտահերթ կարգով անցանելիություն ապահովելու համար: