Մանվել Գրիգորյանի որդին տեղափոխվել է Սոչի. ինչի՞ց է նա վախենում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը պարզել է, որ Էջմիածնի նախկին քաղաքապետը լքել է Հայաստանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի ընտանիքը՝ կինն ու երեխաները, տեղափոխվել են Սոչի բնակության: Պատճառը Գրիգորյանների ընտանիքի շուրջ տեղի ունեցած աղմկահարույց բացահայտումներն են, որոնց արդյունքում գեներալ Մանվել Գրիգորյանը կալանավորված է: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը

Պարբերականը հիշեցնում է, որ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրյալի կարգավիճակում է նաև Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը: Քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է նաև Կարեն Գրիգորյանը, որ հրաժարական ներկայացրեց քաղաքապետի պաշտոնից:

«Նրանց ընտանիքի շուրջ բացահայտումներին հասարակական արձագանքը բավական կոշտ էր, մարդկանց մեջ դեռ չի մարել ցասումը, և ամեն րոպե կա վրեժխնդիր լինելու վտանգը: Ըստ այդմ` մտավախություն կա Գրիգորյանների ընտանիքի մյուս անդամների, հատկապես երեխաների անվտանգության առումով»,- նշված է հոդվածում:

Թերթը նշում է` աա անգամ այն բանից հետո, երբ ոստիկանությունը Գրիգորյանների տան մոտ շուրջօրյա հսկողություն է սահմանել: