Արարատի մարզում երիտասարդ զույգը վերադարձել է հարսանիքից և տեսել, որ տունը թալանել են

Հարսանիքից հետո ամուսնական զույգի հարազատները պարզել են, որ քանի դեռ իրենք խնջույք են արել, ինչ–որ մարդիկ թալանել են տները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. Երեկ՝ հուլիս 10-ին, Արմաշ գյուղի բնակիչներ, 22-ամյա Մհերի և 20-ամյա Անահիտի հարսանեկան արարողությունն էր, ու մինչ երիտասարդ զույգը իրենց հարազատների հետ նշում էին հարսանիքը, գիշերը անհայտ անձը կամ անձինք թալանել են նրանց տները:

Երիտասարդ հայը մահացել է տարօրինակ հանգամանքներում

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հարսանեկան արարողությունից հետո նորապսակների հարազատները վերադարձել են տուն և անակնկալի են եկել` տեսնելով, որ տներն ամբողջությամբ տակնուվրա է արված: Անհայտ անձինք փեսայի տնից հափշտակել են խոշոր չափի գումար, ոսկյա, արծաթյա և ադամանդե զարդեր, իսկ նույն ձևով են վարվել նաև հարսի հայրական տանը՝ տակնուվրա անելով տան ներսը:

Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, գողությունը կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Գյուղացիներն ասել են, որ սա առաջին դեպքը չէ, երբ գյուղում իրար հետևից գողություններ են կատարվում։